26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բերդում մակարոն են արտադրում /վիդեո/

 “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկում արդեն մի քանի օր է, ինչ մակարոն են արտադրում: Կալանավորների յուրօրինակ զբաղվածությունը հնարավոր դարձավ “Աջակցություն դատապարտյալին” հիմնադրամի աջակցությամբ:

Մակարոնի արտադրամասում աշխատում են 3 դատապարտյալ, բայց աշխատողների թիվը համալրվելու է:

Առայժմ 3 տեսակի մակարոն է արտադրվում, ժամում մոտավոր հաշվարկներով 80 կգ:  Դատապարտյալը համարվում է պայմանագրային դաշխատող,  աշխատանքի դիմաց  վարձատրվում է,  իսկ աշխատավարձը փոխանցվում է ընտանիքին:

Դատապարտյալների առաջին արտադրանքը ճաշակեցին կալանավայրում, մակարոնն ուղարկվել է նաեւ այլ քրեակատարողական հիմնարկներ:

“Աջակցություն դատապարտյալին” հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով, չի բացառվում, որ պայմանագրեր կնքվեն տնտեսվարողների հետ, եւ կալանավայրում արտադրված մակարոնը հանվի նաեւ շուկա:

Դատապարտյալները Henaran.am-ի տեսխացիկի առաջ չցանկացան խոսել, բայց տեսախցիկից այն կողմ նշեցին, որ սրտատրոփ սպասում են առաջին աշխատավարձին, որ տնեցիներն էլ համոզվեն, որ այստեղից էլ են ուզում օգնել նրանց:

 

 

 

 

http://www.youtube.com/watch?v=FCul-a1NSnQ&feature=plcp&context=C32bb516UDOEgsToPDskKzPHHQDV3Pl_1J2ouuDnwU

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ