19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ձեր նվիրվածությունը ժողովրդավարության գերակայությանը օրինակ կարող է լինել շատերի համար”. ԱՄՆ կոնգրեսականը` ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին:

Կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաս­տանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

“Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախու­թյունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար:

Այս տարի լրանում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը և ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա”,-ասել է Նախագահ Սարգսյանը:

ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը. “Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությանը օրինակ կարող է լինել շատ-շատերի համար”,-ասել է Դեյվիդ Դրայերը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ