28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարգարը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը. դատավորը մտավ խորհրդակցական սենյակ

image_10798

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Այսօր դատարանում ցուցմունք է տալու Մարգար Օհանյանը: Մինչ ցուցմունքը Օհանյանի փաստաբանը միջնորդեց դատարանին փոխել Օհանյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ մի անգամ դատարանը մերժել էր միջնորդությունը, հաշվի առնելով, որ Օհանյանը դրսում գտնվելով կարող է իր դիրքով ազդել վկաների վրա: Փաստաբանի խոսքով, վկաների հարցաքննությունը ավարտվել է, հարցաքննվել են ամբաստանյալները, եւ որեւէ ազդեցություն չի կարղ լինել:

Ստացվում է, որ չորս ամբաստանյալներից միայն Օհանյանն է կալանքի տակ, ինչը փաստաբանի համոզմամբ Մարդու իրավունքների խախտում է: Փաստաբանը նաեւ ասաց, որ չնայած Օհանյանը իրեն եմղավոր չի ճանաչում, բայց պետության հասցրած վնասը վերականգնել է, քանի որ Օհանյանի արժանապատվության խնդիրն է: Մարգար Օհանյանը դատարանին հիշեցրեց, որ ՀՀ նախագահը անցած տարի դեկտեմբերի 22-ին`  իրավապահ մարմիններին ասել է, որ արդարացի վճիռներ կայացնեն, ուստի խնդրեց հաշվի առնել դա եւ բավարարել միջնորդությունը:

Պետական մեղադրող Հարություն Հարությունյանը առարկեց միջնորդությանը: Դատարանը մտավ խորհրդակցական` սենյակ քննարկելու միջնորդությունը: Նիստը կշարունակվի ժամը 14.oo-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ