28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տատիկի տատունները եւ Հայոց ցեղասպանության խորքերը /վիդեո/

image_10797

Շվեդիայում ցուցադրված “Տատիկիս դաջվածքները” ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, այդ երկրում բնակվող թուրքերի բողոքն է առաջացրել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Ի պատասխան թուրքերի բողոքների` շվեդական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ ֆիլմը ոչ թե ցեղասպանության մասին է, այլ ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի տատիկի հիշողությունների մասին: “Տատիկիս դաջվածքները” ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2011-ի սեպտեմբերին, որից հետո շվեդական պետական հեռուստաալիքն արդեն 3 անգամ ցուցադրել է այն:

Հունվարի 12-ին այս ֆիլմը ցուցադրվել է նաեւ “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքով: Առաջին անգամ արաբական հեռուստաալիքով հայերեն է հնչել: Լիբանանահայ ռեժիսորի այս ֆիլմի մասին խոսում էին դեռ վաղուց, սակայն անսպասելի է եղել դրա ցուցադրումը արաբական հեռուստաալիքով:

Ֆիլմը պատմում է ազգային ողբերգության մասին հեղինակի տեսանկյունից` իր տատիկի դաջվածքների առեղծվածային պատմությունը լուսաբանելով: Գաղտնիքը, որը երկար տարիներ պահել են Սյուզանի տատիկը եւ հազարավոր հայ աղջիկներ, ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում մեծ զգուշությամբ:

Դաջվածքների պատմությունը Հայոց ցեղասպանության ամենաքիչ հայտնի էջերից է: Այդ էպիզոդը ներկայացնելու համար Շվեդիայում բնակվող եւ աշխատող Սյուզան Խարդալյանը ճանապարհորդել է Լիբանան, Սիրիա, Հայսատան եւ ԱՄՆ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ