24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը հեռացել է` հուղարկավորությունը դեռ չավարտված /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնը թաղվեց Ուեսթֆիլդ քաղաքի Ֆեյրվյու գերեզմանատանը` հոր գերեզմանի կողքին, որը մահացել է 2003-ին, հաղորդում է “UPI” գործակալությունը:

Հուղարկավորությունը կայացել է երգչուհու հարազատ Նյուարք քաղաքում տեղի ունեցած հրաժեշտի արարողությունից հետո: Հյուսթոնի հազարավոր երկրպագուների թույլ չեն տվել մասնակցել ոչ հրաժեշտի արարողությանը, ոչ էլ` հուղարկավորությանը: Այդպես են ցանկացել նրա հարազատները: Եկեղեցի մտնել չկարողանալով` երկրպագուների ամբոխը կանգնել է Նյուարքից Ուեսթֆիլդ տանող ճանապարհին:

Սթիվի Ուանդերը եւ Ալիշա Քիսը երգել են Հյուսթոնի երգերը, իսկ դերասան Քեւին Քոսթները  հրաժեշտի խոսքեր է ասել եկեղեցում: Ցավոք սրտի, չի հաջողվել խուսափել նաեւ սկանդալներից: Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը հեռացել է`  հուղարկավորությունը դեռ չավարտված` պատճառաբանելով, որ այլեւս չի կարող դիմանալ թիկնապահների կողմից ճնշումներին:

Երբ երգչուհու դագաղն արդեն գերեզմանտուն են հասցրել, սգո լռությունը խախտել են երկրպագուները` “սիրում ենք քեզ, Ուիթնի” ճիչերով: Մարդիկ արցունքոտ աչքերով վազել են դիակառքի ետեւից:

Ուիթնի Հյուսթոնը, հիշեցնենք մահացավ փետրվարի 11-ին` Լոս Անջելեսի “Բեւեռլի Հիլթոն” հյուրանոցի իր համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ