19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարասինն ու Գորդոնը խոսել են ԼՂ կարգավորումից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որն աշխատանքային այցով Մոսկվայում էր, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Կողմերը կարծիքներ են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Հունվար եւ փետրավար ամիսներին Կարասինը մի շարք ամերիկյան եւ եվրոպական դիվանագետների հետ բազմիցս քննարկել է Հարավային Կովկասի վիճակը, այդ թվում` հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հունվարին հայտնեց, որ մտադիր է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելությունը:

Կարասինը եւ Գորդոնը քննարկել են նաեւ 2 երկրների հարաբերությունները Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ