19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան շարունակում է ըմբոստանալ Ֆրանսիայի դեմ

Թուրքիան հրաժարվում է ֆինանսավորել առագաստանավերի  “Europa Race” մրցաշարը Ֆրանսիայի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով: Հեղինակավոր  մրցաշարը պետք է սկսվեր մայիսի 5-ին Ստամբուլում եւ ավարտվեր հունիսի 3-ին ֆրանսիական Լա-Ռոշելում, հայտնում է “Hurriyet Daily News”-ը:

Մրցաշարի մասնակիցները շոկի մեջ են նման որոշումից: Միակորպուս առագաստանավերի միջազգային ասոցացիայի գործադիր խորհրդի անդամ Գայտան Գուրոն հայտնել է, որ դա քաղաքական հարց է, եւ իրենք ոչինչ չեն կարող անել: Նույնիսկ նավակներն են արդեն պատրաստ եղել մրցաշարին, սակայն նրանք զրկվել են ֆինանսավորման հիմնական աղբյուրից:

Այժմ ասոցիացիան քննարկում է մրցաշարի անցկացան այլընտրանքային տարբերակներ, քանի որ Բարսելոնան, Լա-Ռոշելը եւ Պորտսմուտը դեռեւս հետաքրքրված են մրցաշարով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ