19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր Կուրտ Քոբեյնը կդառնար 45 տարեկան /վիդեո/

Այսօր կլրանար  “Nirvana” խմբի հիմնադիր եւ վոկալիստ Կուրտ Քոբեյնի ծննդյան 45-ամյակը: Քոբեյնը ամենահայտնիներից մեկն է “27-ի ակումբ” կոչվող երաժիշտների խմբից, որոնք մահացել են 27 տարեկանում:

Կուրտ Քոբեյնը ծնվել է 1967-ին: Նա իր առաջին երգը գրել է 4 տարեկանում: Չնայած ծանր մանկությանը` Կուրտն իր մանկությունը միշտ հրճվանքով է հիշել:

1985-ին  նա ստեղծում է իր առաջին խումբը` “Fecal Matter”-ը, որը կարճ կյանք է ունենում: Մեկ տարի անց ստեղծվում է  “Nirvana”-ն, որն աներեւակայելի հռչակ է ձեռք բերում հենց առաջին`  “Bleach” ալբոմի թողարկումից հետո: 2 տարի անց թողարկվում է 2-րդ սկավառակը, որը նույնիսկ երաժիշտների համար անսպասելիորեն դառնում է ադամանդե:

Այդ ընթացքում էլ Կուրտը  ծանոթանում է դերասանուհի Քորտնի Լավի հետ: 1992-ին նրանք ամուսնանում են, մեկ ու կես տարի անց ծնվում է նրանց դուստրը` Ֆրենսիս Բին Քոբեյնը: Չնայած ոչ ոք նրան հոգատար հոր կերպարում չէր պատկերացնում, Կուրտը հենց այդպիսին է դառնում:

Թվում էր, թե նա ամեն ինչ ունի` ընտանիք, երկրպագուներ, փող, փառք, բայց ինչ-որ բացակայում էր: 1994-ի ապրիլի 5-ին Կուրտը սեփական հրացանով կրակեց ինքն իրեն: Նրան գտան միայն 3 օր անց: Մահից առաջ գրած նամակից երկրպագուներն առանձնացրեցին մեկ նախադասություն, որն էլ դարձավ նրանց նշանաբանը` “ավելի լավ է այրվել կրակի  մեջ, քանի դանդաղ մարել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ