20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եգիպտոսն իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից /վիդեո/

Եգիպտոսը եւս իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից, հաղորդում է “Reuters”-ը:

Եգիպտոսի արտաքին քաղաքականության վարչության այս քայլը կապված է Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Զինվորակնները, որոնք ենթարկվում են նախագահ Բաշար Ալ-Ասադին, մի քանի օր շարունակ ռմբակոծության են ենթարկում Հոմս քաղաքը եւ մի շարք այլ բնակավայրեր, որոնք համարվում են ընդդիմության կետերը:

Ավելի վաղ Սիրիայից իրենց դեսպաններին ետ էին կանչել նաեւ մի քանի արեւմտյան երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:

Փետրվարի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիրիային վերաբերող բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում նախագահ Ալ-Ասադին պաշտոնաթող լինել: Նմանատիպ բանաձեւն Անվտանգության խորհրդում ավելի վաղ արգելափակել էին Ռուսաստանը եւ Չինաստանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ