25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեւանա լճում շարունակում են փնտրել խեղդված տղամարդուն

Սեւանա լճում շարունակվում են երեք օր առաջ փետրվարի 17-ին ջրահեղձ եղած, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանի մարմնի որոնողական աշխատանքները:

Henaran.am-ի Գեղարքունիքի թղթակցին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը տեղեկացրեց, որ Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրացած   Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Եւ ջրախեղդ եղած բնակչին փնտրում են նշված շառավղով:

Դեպքի վայրում օգնություն ցուցաբերող գյուղացիներն եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներն Արամայիսի դին չեն կարողացել առայժմ գտնել:

Որոնումներն երկուշաբթի եւս շարունակվել են:  Բայց ինչպես վկայում են համագյուղացիները` փնտրտուքներին մեծապես խոչընդոտում են դեպքի վայրում կուտակված սառցաշերտերը: Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին մարզի փրկարար ծառայության աշխատակիցները զգուշացրել են չբարձրանալ լճի սառույցների վրա, այն  որոնք կարող են ամեն պահ ջարդվել եւ  ողբերգական միջադեպերի պատճառ դառնալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ