20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հյուսթոնի ժառանգությունը կարող է սրել հոր եւ դստեր հարաբերությունները /վիդեո/

Լուրեր կան, որ Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսնու հանդեպ նրա բարեկամների բացասական վերաբերմունքը պայմանավորված է երգչուհու ժառանգության բաժանման հետ:

Ժառանգությունը կազմում է 20 միլիոն դոլար, սակայն այդ թիվը կարող է կրկնապատկվել մինչ տարեվերջ` Հյուսթոնի կատարմամբ երգերի վաճառքից հետո:

Պաշտոնապես չի հայտարարվում, թե Հյուսթոնը կտակ թողել է, թե ոչ: Վերջին տարիներին աստղի ֆինանսական հարցերն այնքան էլ լավ չէին ընթանում: 2001-ին Հյուսթոնը պայմանագիր կնքեց “Sony Music Entertainment”-ի հետ` 100 միլիոն դոլարով, վեց ալբոմ թողարկելու համար, սակայն թողարկեց միայն չորսը: Ապահարզանից հետո էլ Բոբբի Բրաունը Հյուսթոնից խլեց տունը: Եվս երկու առանձնատներ երգչուհին կորցրեց պարտքերի դիմաց:

Սակայն այն ամենը, ինչ մնացել է, պետք է փոխանցվի Հյուսթոնի դստերը` Քրիստինային: Երգչուհու հարազատները, սակայն, վախենում են, որ Բոբբի Բրաունը, աղջկա վրա ազդեցություն ունենալով, կարող է խլել նրանից ամեն ինչ:
http://youtu.be/KtGwItgpCRM

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ