24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բուդապեշտում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանցու կողմից սպանված Գուրգեն Մարգարյանին

Բուդապեշտի կենտրոնում գտնվող Շանդոր Պետյոֆի հրապարակում գտնվող խաչքարի մոտ ակցիա է տեղի ունեցել` նվիրված 2004-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, հաղորդում է “Armenia Today”-ը:

Միջոցառմանը, որը կազմակերպել է Հունգարիայի հայ համայնքը, մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպանատան խորհրդական Արթուր Մուշեղյանը: Ակցիայի մասնակիցները խստորեն դատապարտել են Մարգարյանի սպանությունը` նշելով, որ այն մինչ օրս Ադրբեջանում ընթացող նացիոնալիստական քաղաքականության արդյունքը դարձավ:

Հայկական դեսպանատան եւ հայ համայնքի կողմից ծաղկեպսակներ են դրվել: Միջոցառումը լուսաբանել են հունգարական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ 26-ամյա սպա Գուրգեն Մարգարյանին Սաֆարովը կացնահարել է 2004-ի փետրվարի 19-ին: Նույն օրը հանցագործը փորձել է սպանել եւս մեկ հայ սպայի, սակայն նրան չի հաջողվել: Սպանությունը տեղի է ունեցել Բուդապեշտում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին էին մասնակցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ