18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ` նույն բնակարանը տարբեր անձանց վաճառելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` նույն կիսակառույց բնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ:

“Սամոշ” ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի  հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` հիշյալ ընկերության տնօրենի կողմից  խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին:

Մասնավորապես` նախանական տվյալներով, հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից կառուցված 51/2  հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռեւս 2009թ. դեկտեմբերի 29-ի նոտարական վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով վաճառվել է, գնորդներից թաքցնելով առուվաճառքի փաստը, 2010թ. հուլիսի 3-ին եւ 2010թ. օգոստոսի 25-ին ակնհայտ կեղծ առուվաճառքի նախնական պայմանագրերով  ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ բնակարանը կրկին վաճառել է երկու տարբեր անձանց:

Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները` ընդհանուր առմամբ 31 774 000 դրամ,  հափշտակվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ