20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրամիությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Հունաստանին

Եվրամիությունը համաձայնության է եկել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, հաղորդում է “AFP”-ը: Հունաստանին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների գրեթե 12 ժամ շարունակվող հանդիպման ժամանակ:

Այս նախագիծը նախատեսում է  մինչեւ 2020-ը կրճատել Հունաստանի պետական պարտքը մինչեւ ՀՆԱ-ի 120,5 տոկոսը: Ավելի վաղ Եվրամիությունը եւ ԱՄՀ-ը հայտնել էին, որ այն կրճատվելու է մինչեւ 120 տոկոս:

Ֆինանսական օգնության շրջանակներում Եվրամիությունը կտրամադրի 130 մլրդ եվրո: Տրամադրված օգնության փոխարեն Հունաստանը ստիպված էր կրճատել պետական ծախսերը, որը նախատեսում է պետական սեկտորի աշխատողների թվի կրճատում 15 հազարով, աշխատանքային օրենսդրության ազատականացում եւ մինիմալ աշխատավարձի չափսը  ամսական 751 եվրոյից դարձնել 600 եվրո:

Ֆինանսական օգնություն ստանալու համար Հունաստանի կառավարության այսպիսի քայլերը այնքան էլ ընդունված չեն բնակչության կողմից: Փետրվարի 13-ի գիշերը, երբ խորհրդարանում քննարկվում էր պետական ծախսերի կրճատումը, Աթենքում զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք  վերածվեցին անկարգությունների եւ ոստիկանների հետ բախումների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ