20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հո խելքդ չե՞ս թռցրել , Հայաստան. Անժելայի համբավը հասավ Ռուսաստան

Ռուսական “Inter-inform” տեղեկատվական-վերլուծական պորտալում  մի հոդված է հրապարակվել` “Հայաստանը վերածվում է Սոդոմ-Գոմորի՞”:

Հոդվածը պարունակում է վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում հավանաբար ամենաշատ քննարկված թեման` դերասանուհի Անժելա Սարգսյանի աղմկահարույց պատմությունը:

“Անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին Երեւանում ձերբակալվեց երիտասարդ նկարիչ եւ կինոսցենարիստ Կարեն Արայանը: Երիտասարդին ձերբակալեցին Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիական լուսանկարները տարածելու համար: Մեկ օր անց  լրատվամիջոցները հեղեղվեցին կատարվածի մասին տեղեկատվությամբ:

Արայանը գտնվում է կալանքի տակ: Նրա մայրը եւ մտերիմներն ամեն կերպ փորձում են համոզել, որ այդ սկանդալը դերասանուհին է ստեղծել` կարիերիստական նպատակներին հասնելու համար: 2 դատական նիստ է կայացել: Հերթական լսումները մարտի 5-ին են”:

“Inter-inform” տեղեկատվական-վերլուծական պորտալը դիմել է Կրասնոդարում բնակվող ասվածաբանության դոկտոր, իրավապաշտպան, իրավագետ եւ լրագրող Ալբերտ Գայամյանին` խնդրելով ուսումնասիրել եւ մեկնաբանել այս իրավիճակը:

Վերջինս մի հետաքրքիր փաստ է հիշատակել. “Իմ ուշադրությունը գրավեց հատկապես այն փաստը, որ ացյալ տարվա նոյեմբերի 15-ին Երեւանի “Նաիրի” կինոթատրոնում տեղի ունեցավ “Մարդաբանություն” ֆիլմի պրեմիերան, որտեղ Անժելա Սարգսյանը պոռնկուհու դեր էր կատարում: Հնարավոր է, որ սկանդալն այն մարդկանց ձեռքի գործն է, ովքեր հետաքրքրված են ֆիլմի հաջողությամբ: Ինձ զարմացնում է այն փաստը, որ դերասանուհին “Կյանքի խոսք” աղանդի անդամ է: Այնտեղ բոլո՞րն են այդպիսին, թե նա բացառություն է:

Եկեք պարզենք` արդյո՞ք հոգեպես առողջ մարդը կմերկանա օբյեկտիվի առաջ: Դա հոգեկան շեղման նշան է` էքսգիբիցիոնիզմի (լատիներեն` ներկայացնել, ցուցադրել): Դա սեռական այլասերվածություն է, ինչը դրսեւորվում է հրապարակայնորեն մերկանալով` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով: Սա հատկապես տարածված է կանանց մոտ, մասամբ` դերասանուհիների, մոդելների, պոռնկուհիների մոտ:

Պոռնոկայքերն արդեն օգտագործում են “Անժելա Սարգսյան” բառակապակցությունը` որպես բանալի-բառ` իրենց կայքերի նկատմամբ ուշադրություն գրավելու համար: Եվ ինչպիսի ամոթ, որ մի կնոջ անձնական ամբիցիաների պատճառով վնասվում է ամբողջ հայ ժողովրդի հեղինակությունը: Բացի այդ, հայկական “Ազգ” թերթը հրապարակել է 2011-ին առավել աչքի ընկած մարդկանց ցուցակը, եւ գլխավոր տասնյակում ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողքին հայտնվել է Անժելա Սարգսյանի անունը: Դու հո խելքդ չե՞ս թռցրել , Հայաստան”,- հայտնում է իր վրդովմունքը Ալբերտ Ալեքսանդրովիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ