25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրազիլիան ցկցկում է եւ ցնցում. դիմակահանդեսն ընթացքի մեջ է /վիդեո/

Արդեն 2-րդ օրն է, ինչ Բրազիլիայի Ռիո-դե Ժանեյրո քաղաքում շարունակվում  է ամենամյա դիմակահանդեսը: Նախօրեին սամբայի խոշորագույն դպրոցները ցույց տվեցին իրենց վարպետությունը` հատուկ դիմակահանդեսի համար պատրաստված  Sambódromo Marquês de Sapuca  կոչվող պարահրապարակում:

Սամբայի լավագույն դպրոցների պարողներն ու պարուհիները այսօր փակել են դիմակահանդեսի այդ փուլը: Այս գիշեր իրենց պարով կներկայանան սամբայի կրտսեր դպրոցները, որոնց թվում` Unidos da Tijuca samba school-ը, Grande Rio samba school-ը, Mangueira samba school-ը եւ Salgueiro-ն: Այս կերպ սամբայի կրտսեր դպրոցները փորձում են որակավորում ստանալ, որպեսզի հաջորդ տարի հնարավորություն ունենան կատարել դիմակահանդեսի բացումը:

Դիմակահանդեսի առանձին մասեր են տեղի ունենում նաեւ Ռիոյի տարբեր հատվածներում` զբոսաշրջիկների սիրելի վայրերում, Կոպակաբանա եւ Իպանեմա լողափերում: Փետրվարի 21-ի գիշերը նախատեսված է նաեւ աշխարհի ամենապայծառ տրանս-շքերթը, որը միշտ տեղի է ունենում դիմակահանդեսի շրջանակներում եւ սովորաբար հեռարձակվում է ողջ երկրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ