23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լոնդոնում տեղի է ունեցել “Brit Awards-2012” երաժշտական մրցանակաբաշխությունը /վիդեո/

Լոնդոնում տեղի է  ունեցել “Brit Awards-2012″ երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխությունը:

Ինչպես եւ “Գրեմմիի” մրցանակաբաշխությանը, այստեղ “օրվա հերոս” կրկին բրիտանացի երգչուհի Ադելն է եղել: Բրիտանական լավագույն ալբոմ է ճանաչվել Ադելի “21” ալբոմը: Նա նաեւ “լավագույն կին կատարող” անվանակարգում է մրցանակ ստացել:

Էդ Շիրանը, որը ներկայացված էր 4 անվանակարգերում, 2 մրցանակի է արժանացել` “նորույթ” եւ “լավագույն կատարող” անվանակարգերի համար: Լավագույն բրիտանական սինգլ  է ճանաչվել “What Makes You Beautiful”-ը`  “One Direction” խմբի կատարմամբ: Լավագույն բրիտանական խումբն է “Coldplay”-ը:

Բրունո Մարսը եւ Րիանան տարվա լավագույն արտասահմանցի կատարողներ են ճանաչվել, իսկ “Foo Fighters”-ը` լավագույն արտասահմանյան խումբ:

Երաժշտական արտադրության մեջ իր ավանդի համար պատվավոր մրցանակի է արժանացել “Blur”-ը: “Քննադատների ընտրություն” անվանակարգում մրցանակ է շնորհվել շոտլանդական R&B եւ սոուլ ոճի երգչուհի Էմիլի Սանդեին:

http://youtu.be/icDvUOkiOyk

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ