25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կաշառակեր դասախոսին`2 տարվա ազատազրկում. վճիռը բողոքարկվելու է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ, օրերս  2 տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ վերջինս իր աշխատասենյակում խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել էր խոշոր չափի՝ 1500 ԱՄՆ դոլար:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել վճիռը: Ըստ փաստաբանի, բոլոր հիմքերը կային` իր պաշտպանյալի նկատմամբ տուգանք նշանակելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

”Նախաքննական մարմնի կողմից արգելված են եղել մեղադրյալի հեռախոսային խոսակցությունները, շփումը հարազատ-բարեկամների հետ: Հետեւաբար՝ Հենրիկ Հակոբյանը կալանավորման շուրջ 5 ամիսների ընթացքում կրել է ֆիզիկական ու հոգեբանական զրկանքներ, ուստի արդեն իսկ հատուցել է իր կատարած արարքի համար:

64 տարեկան գիտությունների թեկնածու, դոցենտ, նախկինում չդատված, դրական բնութագրվող, ամուսնացած, մեղքը ընդունած, խոստովանական ցուցմունք տված, քննությանը աջակցած անձնավորության նկատմամբ կարող էր կիրառվել մեղմ պատիժ”,-Heanaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ռուբեն Հակոբյանը:

Նա նաեւ նշեց, որ դատավարությունից հետո չի հանդիպել իր պաշտպանյալին եւ մեկ ամիս դեռ կա վերջնական որոշում կայացնելու համար: “Գուցե նա դեմ լինի, քանի որ օրենքով 1/3 նրան հասնում է, եւ գուցե չուզի ավելորդ քաշքշուկի մեջ մտնի”,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ըստ Քրօրենսգրքի, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձը պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել` կրելով նշանակված պատժի առնվազն  1/3-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ