24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սպանություն Նուբարաշենում

Փետրվարի 21-ին, ժամը 11.50-ին, ‘շտապօգնության’  ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա  Գրիգոր Հաջի-Պողոսյանի  դիակը` բռնության հետքերով:

Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի  հետ եւ բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:

Ապրոյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ