29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը մերժել է ՄԱԳԱՏԷ-ին մուտք գործել ռազմական համալիր

image_10651

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների խումբը Թեհրան կատարած այցի ժամանակ չի կարողացել համաձայնություն ստանալ այցելելու Պարչինում գտնվող ռազմական համալիրը, հաղորդում է “AFP”-ը:

Գործակալության ներկայացուցիչները հայտնել են, որ Պարչին մուտք գործելու հարցը բարձրացվել է դեռեւս հունվարի վերջին` 2012-ի իրենց առաջին այցի ժամանակ:

Պարչինը Թեհրանից 30 կմ հեռավորության վրա գտնվող համալիրն է, որն անվանում են այն վայրերից մեկը, որտեղ ընթանում են միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ: 2005-ին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները 2 անգամ եղել են Պարչինում, սակայն ատոմային զենքի ստեղծման որեւէ հետք չեն գտել:

Իրան կատարած տեսուչների երկօրյա այցի արդյունքներն ամփոփելով` ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ կողմերին դեռեւս չի հաջողվել ինչ-որ համաձայնության գալ:

2011-ի նոյեմբերի վերջին ՄԱԳԱՏԷ-ն զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ ամեն դեպքում Իրանը զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ: Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ում եւ Իսրայելում սկսեցին ավելի հաճախ խոսել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ