23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում դեռ ամեն ինչ կորած չէ

Հայ գրատպության 500 ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում` ՀՀ մշակույթի  նախարարությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան`  փետրվարի 20-22-ը   Խնկո Ապոր անվան գրադարանում անց են կացրել  Գրքի երևանյան 8-րդ տոնավաճառ:

Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ երեք օրերի ընթացքում տոնավաճառ են եկել մայրաքաղաքից ու մարզերից  ավելի քան 4000 այցելու: Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 30 հրատարակիչներ:

‘’Նման բնույթի միջոցառումներ եթե շատ լինեն, գրքի նկատմամբ հետաքրքրությունն էլ կաճի հասարակության մեջ: Ուրախալի էր այն փաստը, որ այցելուների մեջ մեծ թիվ էին կազմում երեխաներն իրենց ծնողների հետ եւ աշակերտներն իրենց ուսուցիչների հետ’’,- ասաց Ռուզաննա Տոնոյանը: Նրա խոսքով` միջոցառման շրջանակներում գրադարանի տարբեր սրահներում անց են կացվել տարբեր միջոցառումներ` հեքիաթապատումներ, նոր գրքերի տեսություններ, շնորհանդեսներ, կլոր սեղաններ` գրքի թեմաներով, բարձրաձայն ընթերցանություններ եւ այլն:

Ռուզաննա Տոնոյանը նշեց նաեւ, որ միջոցառման շրջանակներում անց է կացվել ընթերցանության համապետական մրցույթ, հաղթողներին արժեքավոր նվերներ են հանձնել հրատարակչական ընկերությունները: Ինչ վերաբերում է շարադրությունների համապետական մրցույթին, ապա ‘’Գիրքը, որը փոխեց իմ կյանքը’’, ‘’Լեզուն հայրենիք է’’ թեմաներով շարադրությունների մրցույթը կամփոփվի մարտի 2-ին, որի ժամանակ էլ կհանձնվեն մրցանակները:

‘’Հրատարակիչներն էլ շատ լավ վաճառք իրականացրեցին: Միջոցառման շրջանակներում գրքերը վաճառվում էին 20-30 տոկոս զեղջով’’,- նշեց Ռուզաննա Տոնոյանը` հավելելով, որ ամենից լավ վաճառվել են մանկական կամ կրտսեր տարիքին վերաբերող գրքերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ