20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օրանգուտաններն իրենց մասին ֆիլմ կդիտեն /վիդեո/

Ինդոնեզիա են բերել մի փաստագրական ֆիլմ` “Ազատության մեջ ծնվածները”, որը պատմում է փոքրիկ օրանգուտանների եւ փղերի մասին, որոնք մնացել են առանց ծնողների: Առաջիկա օրերին ծրագրվում է 40 րոպեանոց ֆիլմը ցուցադրել օրանգուտաններին Բորնեո կղզում, որոնցից շատերը նկարահանվել են ֆիլմում:

Ֆիլմի պրոդյուսեր եւ սցենարիստ Դրյու Ֆելմենը հայատարարել է, որ ինքը ցանականում է իմանալ` ինչպես մարդանման կապիկները կարձագանքեն էկրանին վրա հայտնված պատկերներին: Բացի այդ, նա ընդգծել է, որ ցուցադրությունն այդպես կազմակերպելով` ֆիլմի ստեղծագործական խումբը իր շնորհակալությունը կհայտնի կենդանիներին:

Ֆիլմն արդեն դիտել է Ինդոնեզիայի նախագահը եւ հույս է հայտնել, որ այն կոգեշնչի իր հայրենակիցներին պայքարել օրանգուտանների պահպանման համար:

Օրանգուտանների պոպուլիացիան աշխարհում կրճատվում է: Այժմ դրանք 50-60 հազարն են, որոնց 90 տոկոսը Ինդոնեզիայում է բնակվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ