25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի բարեգործ “պազիկները”.Աբովյանում արյունլվա են անում. Առավոտ

“Կինգ դե լյուքս” տրանսպորտային ընկերությունը, որը սպասարկում է Աբովյան քաղաքի թիվ 1,2,3 եւ Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղագիծը, օրինական կարգով շահել է նշյալ երթուղագծերը սպասարկելու մրցույթը, տարիներ ի վեր պետությանը մեծ հարկեր է վճարել, սակայն այսօր կանգնած է ֆինանսական մեծ խնդիրների առաջ:

Ըստ “Առավոտ” օրաթերթի, պատճառն այն է, որ նախընտրական այս շրջանում “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, անունը բարեգործություն դնելով, նույն երթուղագծերում “ուսանողականի” անվան հնամաշ 30-40 հատ “պազիկ” ավոտոբուսներ է “մտցրել” եւ անվճար ուղեւորափոխադրում է իրականացնում` “Կինգ դե լյուքսի” գործին խփելով: Աբովյանցիները թերթի հետ զրույցում նշեցին, որ ըստ լուրերի, Գագիկ Ծառուկյանը տեղեկացել է, որ գծատերերը ուզում են դառնալ հանրապետական, դրա համար էլ որոշել է ամեն գնով “նեղել” նրանց: Ավելին, աբովյանցիների պատմելով, ԲՀԿ-ն Աբովյանում այս օրերին տուն առ տուն, “օֆիս առ օֆիս” մտնում եւ կուսակցության մանդատներ է բաժանում:

“Զոռով ստորագրել են տալիս ու իրենց մանդատը թողում` գնում: Չենք էլ կարող հրաժարվել, մի տղայի արյունլվա էին արել` հրաժարվելու համար”,-“Առավոտին” պատմել են աբովյանցիները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ