20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

41 մեծամասնական ընտրատարածքից 23-ը` ՀՀԿ-ին. 168 ժամ

“168 ժամ” –ի տեղեկություններով, 2007թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ` այս անգամ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը բավականին փոփոխություններ է կրելու: Արդեն հայտարարվում է, որ այն գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյունքում` ՀՀԿ համամասնական ցուցակի հիմնական “համալրումը”, ըստ թերթի սկսվելու է 2-րդ հորիզոնականից: Ինչ-որ առումով հենց այս հորիզոնականն է համարվում առաջինը, այսինքն` ո՞վ է լինելու առաջինը Ս.Սարգսյանից հետո:

“Եվ եթե ընդամենը 4 ամիս առաջ այս տեղի համար ՀՀԿ-ում լուռ պայքար էր ընթանում Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ, ապա հիմա, կարծես թե, բոլորը համակերպվել են, որ ցուցակում Ս.Սարգսյանից հետո երկրորդը լինելու է վարչապետը: Որոշ տեղեկությունների համաձայն` 3-րդ տեղի համար քննարկվում է Աժ նախագահ Սամվել Նիկոյանի կամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը”,-գրում է թերթը:

Միաժամանակ ըստ նույն աղբյուրի կոալցիայի վերջին հանդիպմանը որոշվել է, որ 41 մեծամասնական ընտրատարածքներից 23-ը ՀՀԿ-ինն է: Այսինքն այս ընտրատարածքներում կոալիցիոն գործընկերները չպետք է թեկնածուներ առաջադրեն: Նույն տրամաբանությամբ 7 տեղ տրվել է ԲՀԿ-ին, 2 տեղ` ՕԵԿ-ին: Թերթի տեղեկություններով, մեկ ընտրատարածք` թիվ 18-ը տրվել է ՀՅԴ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանին:

Մնացած 8 ընտրատարածքներում կարող են թեկնածուներ առաջադրել բոլորը, եւ պատգամավոր կդառնա նա, ով կհաղթի, այսպես ասած, “արդար պայքարի” արդյունքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ