19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը 40 մլրդ դրամ հարկային զիջում է անում գյուղացուն

Այսօր կառավարությունը հաստատեց “Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ” օրենքների նախագիծը, որով գործադիրը շուրջ 40 մլրդ դրամ հարկային զիջում է անում գյուղացուն: Մինչեւ 2008-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում առաջացած ապառքները կառավարությունը զրոյացնում է:

Իսկ դրան հաջորդող ժամանակահատվածի համար կկիրառվի հարկային արտոնություններ եւ խրախուսող մեխանիզմներ. “Առաջարկում ենք վճարել մայր գումարը եւ համամասնորեն ազատում տույժ տուգանքներից”,-նշեց փոխնախարար Տերտերյանը, հավելելով, որ գյուղացուն առաջարկվում է նաեւ ՏԻՄ-երի հետ կնքել պայմանագիր` 12 -18 ամիս ժամանակահատվածով եւ վճարումները կատարել ըստ ժամանակացույցի:

Խրախուսող մեխանիզմները գործելու են մինչեւ 2012-ի դեկտեմբերի 31-ը, այսինքն` եթե մինչ այդ վճարվում է մայր գումարը, կառավարությունը հողօգտագործողին ազատում է տույժ տուգանքներից: Այս փաթեթով թե հողահարկի, թե գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու համար սահմանվում է 10 տարվա վաղեմության ժամկետ:

Ի դեպ, հարկային արտոնությունները չեն տարածվի խոշոր հարկատուների հանդեպ` նրանք, ում գույքի պարտքը կազմում է  2 մլն դրամից ավելի, հողի հարկի պարտքը գերազանցում է 1 միլիոն դրամը:

Վաչե Տերտերյանը նշեց, որ նախագիծը կյանքի է կոչվել` ընդառաջ գնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների “Գույքահարկի մասին” ՀՀ օրենքում փփոխություններ կատարելու մասին նախաձեռնությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ