25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստղային ոչ հավասար ամուսնություններ. երբ կինը մեծ է ամուսնուց /ֆոտո/

ջեյ լոՄադոննաալլաԱսում են` կին-գեներալ դառնալու համար անհրաժեշտ է սպայի հետ ամուսնանալ: Աստղային կանայք կան, սակայն, ովքե՞ր ինքնուրույն “գեներալ” դառնալուց հետո չեն կորցրել հետաքրքրությունը երիտասարդ “զինվորիկների” հանդեպ:

Ալլա Պուգաչովա-Մաքսիմ Գալկին

Այս զույգն արդեն տասը տարի է` միասին է: Սակայն նրանց հարաբերությունները մինչ օրս հետաքրքրում են հանրությանը: Չէ՞ որ նրանց միջև տարիքային տարբերությունը կազմում է 27 տարի: Նրանց անկեղծ սիրուն քչերն են հավատում, սակայն Գալկինն ու Պուգաչովան ուշադրություն չեն դարձնում կողմնակի խոսակցություններին, ավելին` նրանք 2011 թվականին պաշտոնապես ամուսիններ դարձան:

Մադոննա

Ամուսնու` Գայ Ռիչչիի հետ ապահարզանից հետո (ով, ի դեպ, իրենից փոքր էր 10 տարով) արևմտյան փոփ-բեմի թագուհի Մադոննան ավելի է ակտիվացել: Նախ նա հանդիպում էր բրազիլացի մոդել Խեսուս Լուսի հետ, ով երգչուհուց փոքր էր 29 տարով: Իսկ այժմ Մադոննայի կողքին պարող Բրախիմ Զաիբատն է, ով կրկին փոքր է Մադոննայից 29 տարով:

Ջենիֆեր Լոպես

42-ամյա Ջենիֆեր Լոպեսի մոտ ամուսնալուծությունից հետո երիտասարդների հանդեպ հետաքրքրություն է առաջացել: Ներկայոմս Ջեյ Լոն 24-ամյա պարողի հետ է` Կասպեր անունով: Ասում են, երգչուհին երիտասարդ սիրեկանին օրը 10 000 դոլար է տալիս` առօրյա ծախսերի համար:

Ջոան Քոլինզ

Ջոան Քոլինզն արդեն 79 տարկան է, բայց հրաշալի տեսք ունի: Եվ այդ ամենը շնորհիվ նրա 47 ամյա ամուսնու` Պերսի Գիպսոնի: Նրանք 10 տարի է` ամուսնացած են, և զույգին տարիքային տարբերությունն ընդհանրապես չի անհանգստացնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ