20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկաններին անգլերեն եւ բանակցել են սովորեցնում

Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքում երեւի ոստիկանները չեն հասցնի հագնել իրենց նոր համազագեստը: Ավելի ճիշտ` ոստիկանության համակարգում ստեղծվող “Հատուկ ստորաբաժանում” կառույցի 60 ոստիկանները դեռ նախապատարաստվում են:

Ոստիկանությանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նրանք ինտենսիվ մարտական պատրաստվածության եւ հոգեբանության  կուրսեր են անցել, օտար լեզուներից տարրական գիտելիքներ են ստացել, որպեսզի կարողանան փողոցում զրուցել տուրիստների հետ: Նրանց ուսուցանվել է նաեւ բանակցությունների լեզուն:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս մեծ աղմուկ հանած ոստիկանական նոր համազգեստը համապատասխանեցված է  հատուկ ջոկի` ոստիկանների գործառույթների հետ: Այսինքն հնարավորություն է տալիս արագ շարժվելու, երկար կամ կարճ չէ: Ի դեպ, ոստիկանության նոր ստորաբաժանման մեջ նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ կան:

Ասում են, սրանով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուզում է հավատ ներշնչել շարքային ոստիկանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ