16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադելը միջնամատն է ցույց տվել “Brit Awards”-ի կազմակերպիչներին /վիդեո/

“Brit Awards”-2012 երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչները ներողություն են խնդրել երգչուհի Ադելից, որի շնորհակալական խոսքը արարողության ժամանակ ընդհատել են “Blur” խմբի ելույթի համար:

Փետրվարի 21-ին կայացած մրցանակաբաշխությանը Ադելն արժանացել է ամենաբարձր վարկանիշային մրցանակին` “Լավագույն ալբոմ” անվանակարգում` իր “21” ալբոմի համար: Երգչուհին դահլիճի ծափերի ներքո բեմ է բարձրացել, սակայն երբ Ադելն սկսել է իր խոսքը, հանդիսության հաղորդավարն ընդհատել է նրան: Նա այդ քայլին է դիմել, քանի որ շոուն հեռարձակվել է ուղիղ եթերով եւ գերազանցել է իրեն տրված ժամանակը: Դրա պատճառով հեռուստադիտողը կարող էր չդիտել բրիտանական երաժշտության մեջ իր ավանդի  համար հատուկ մրցանակի արժանացած  “Blur” խմբի եզրափակիչ ելույթը:

Ի պատասխան` Ադելը, ում ստիպողաբար խնդրել են լքել բեմը, հանդիսատեսին իր միջնամատն է ցույց տվել: Եվ Ադելի, եւ հաղորդավարի պահվածքը հանդիսատեսի մոտ ոչ դրական արձագանք է գտել, սակայն ավելի ուշ Ադելը բացատրել է, որ մատը ցույց է տվել ոչ թե իր երկրպագուներին, այլ շոուի կազմակերպիչներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ