25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թումանյանի տունն արդեն պատկանում է հայերին

Րոպեներ առաջ վրացական մի շարք առաջատար կայքեր՝ այդ թվում Грузия.online-ը, տեղեկացրին, որ Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը երկար բանակցությունների արդյունքում վերջապես վաճառվել է, արդեն գոյություն ունի կնքված առքուվաճառքի պայմանագիր, սակայն չի նշվում, թե ով է վճարել գումարը և որքան է վճարել:

Համաձայն վրացական կայքերի՝ պայմանագրում հայկական կողմի անունից ստորագրել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Վերջինս վրացական ԶԼՄ-ներին հաղորդել է, որ այսուհետ Թումանյանի տունը պատկանում է հայերին, այստեղ ծրագրել են ստեղծել Թումանյանի անվան մշակույթի կենտրոն:

Այնուհանդերձ, Անանյանը նշել է նաև, որ սեփականության իրավունքի հետ կապված որոշ հարցեր կան, որոնք դեռևս չեն լուծվել, վերջնական լուծման համար պետք է համապատասխան որոշում կայացնեն Հայաստանի կառավարությունը, վիրահայերը և այլոք:

“Տունը բարվոք վիճակում է, նախկին տերը՝ պարոն Լեժավան վերջին ամիսների ընթացքում վերանորոգում է կատարել, դռները փոխված են: Մի քանի հազար դոլար արժողությամբ աշխատանքներ իրականացնելուց հետո կսկսենք իրականացնել մեր ծրագրերը”,- տեղեկացրել է Լևոն Անանյանը:

Հավելենք, որ Henaran.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հաստատել էր, որ պատրաստվում է գնել Թումանյանի տունը: Տան մոտավոր արժեքը կազմում էր 70-100.000 ԱՄՆ դոլար:

Անի Մարգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ