24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղում ամուսնալուծվում են, քանի որ կանայք “Եհովայի վկա” են. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի Արցախում 12 զույգ է ամուսնալուծվել այն պատճառով, որ կինը անդամակցել է “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպությանը, իսկ ամուսինը` ոչ:

“Կանայք դիմել են դատարան` ամուսնալուծվելու համար եւ պատճառաբանել են, թե ամուսինը չի ցանականում “Եհովայի վկա” դառնալ, եւ էդ հողի վրա ընտանիքները քայքայվել են: Տարաձայնությունները լինում են եւ այլեւս անհնար է լինում միասին ապրելը”,-թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը:  12 դեպքերը գրանցվել են վերջին 4 տարում:

“Սա այն վկայություններից մեկն է, որ կրոնական այս կազմակերպությունը համարվում է քայքայիչ եւ պետռեգիստրում չի գրանցվում` որպես պաշտոնապես գործող կազմակերպություն: Որպեսզի կազմակերպությունը գրանցվի, կառավարությւոնը պետք է դրական փորձագիտական եզրակացություն ներկայացնի”,-գրում է “Երկիր”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ