23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիկ Սարգսյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. Ժողովուրդ

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն օրերս դատարանում հայտարարեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր “գլխին սարքել է”, հաշվեհարդար է տեսել:

“Ժողովուրդը” փորձեց ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից տեղեկանալ` արդյոք դատախազությունը պատրաստվում է քրեական գործ հարուցել Ալիկ Սարգսյանի դեմ, քանի որ նա իր պաշտոնական դիրքը չարաշահել է:

“Եթե լինեին հանցագործության մասին կոնկրետ հատկանիշներ, եւ քննության անհրաժեշտություն լիներ իրականացնելու, ապա դատարանը կդիմեր դատախազությանը: Երբ որ դատարաններում հնչում են հայտարարություններ, եւ դատարանը գտնում է, որ հայտարարության մեջ կան հանցագործության մասին հատկանիշներ, որոշում է կայացնում այդ նյութերն ուղարկել դատախազություն: Իսկ դատախազությունն էլ օրենքով սահմանված կարգով ընթացք է տալիս: Տվյալ պահին այդ գործը գտնվում է դատարանի վարույթում, դատարանը  պետք է վերջնական գնահատականը տա` վերլուծելով դատաքննության ձեռք բերված ապացույցներն իր ամբողջության մեջ”,-թերթին ասել է Տռուզյանը:

Հիշեցնենք, որ Henaran.am-ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանը հերքել էր, որ նա նպատակ է ունեցել ինչ-որ մեկի “գլխին սարքել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ