19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկնքից անհայտ ծագման գունդ է ընկել. մարդիկ խուճապի մեջ են /վիդեո/

Բրազիլիայի հյուսիսի Մարանյան նահանգում անհայտ ծագումով մի մետաղական գունդ է ընկել երկնքից եւ խուճապի մեջ գցել տեղի բնակչությանը: Գունդը գրեթե մեկ մետր տրամագիծ ունի եւ 30 կգ քաշ:

Ռիաշու-դոս-Ռոկոս գյուղի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչպես  առավոտյան իր տան մոտ ուժեղ ձայն է լսել, իսկ հետո` պայթյուն: Սկզբում նա վախեցել է, իսկ հետո հետաքրքրությունը “հաղթել” է, եւ նա դուրս է եկել բակ, որտեղ հայտնաբերել է առեղծվածային առարկան:

Գունդը, որն ամենայն հավանականությամբ, մետաղից է, վրան ունի մի մեծ փոս: Ներսում ինչ-որ զանգված կա, քանի որ երբ այն բարձրացնում եւ թափահարում են, ներսում ինչ-որ բան է շարժվում:

Երջանիկ պատահականությամբ գնդի ընկնելուց ոչ ոք չի տուժել: Միայն մի փոքր տուժել է գյուղացու այգին, որտեղ գունդը հողի մեջ է ընկել եւ փոս առաջացրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ