25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայազգի կալիֆորնիացի գրողն արժանացել է հեղինակավոր մրցանակի

Կալիֆորնիացի հայազգի գրող Արթուր Մելիքյանը “Written Art Award-2012”-ի Ընդհանուր գեղարվեստական գրականություն կատեգորիայում արժանացել է 2-րդ տեղին իր` “Ճամփորդություն դեպի Virginland.Գիրք 1-ին” վեպի համար: Առաջին տեղում է Ստեֆան Մեյթլենդ-Լյուիսը` “Զմրուխտները երբեք չեն խամրում” վեպի համար, տեղեկացնում ` Two Harbors Press-ը:

Մելիքյանը, ով այս տարի արդեն 3 այլ գրական մրցանակներ է ստացել, ասել է, որ իր համար մեծ պատիվ է այն փաստը, որ հարյուրավոր գրքերի մեջ ընտրել են հենց իր վեպը:

Վեպի հակահերոսը, որին հեղինակը պարզապես Շուն է անվանել, ճամփորդում է մեզ հայտնի աշխարհի կեղծ կրկնօրինակում եւ պատմում իր կենսափորձը` միահյուսելով այն պատմության, կրոնի, դիցաբանության եւ գենդերային պատերզմաների վերաբերյալ մեկնաբանությունների հետ:

Քննադատ Քեմ Օրեսը նշել է, որ Մելիքյանն ստեղծել է գեղարվեստական գրականության մի յուրօրինակ գործ, որը մեծապես տարբերվում է սովորական գրքերից: Շան ոդիսականը նա նկարագրում է հետեւյալ կերպ. “Այս յուրօրինակ գործում գոյություն ունի Երազանքների երկիր, որն իր մեջ պարունակում է Փարավոնների երկիր, Ալլահի երկիր, Սոկրատեսի երկիր, Սպիտակ Արջի երկիր, Նապոլեոնի երկիր, մինչդեռ Միացյալ Նահանգները, ինչպես գիտենք, ֆիզիկապես համարվում է Սատանայի երկիր: Virginland-ում բնակվում է Աստված, իսկ Սատանայի երկրում` Սատանան”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ