24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն ցուցակը կկազմի առանց որեւէ միջամտության. ո՞ւմ նկատի ունի Վահան Հովհաննիսյանը

“Ինձ դուր է գալիս, երբ մամուլը այդ թեմայի մասին այդքան խոսում է` չունենալով ոչ մի հավաստի ինֆորմացիա”,-Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց ՀՅԴ համամասնական ցուցակների մասին հարցին ու հավելեց, թե հիմա հասկանում է, որ ՀՅԴ-ի մեջ ոչ ոք ոչ մի աղբյուր չունի:

“Ցանկը մենք կկազմենք առանց որեւէ միջամտության, իսկ այն ցանկը, որ կհրապարակենք, կլինի հավաստի: Իսկ ընտրություններին պատրաստվում ենք`բոլոր ճակատներով”,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Պատգամավորը հավելեց, որ ցուցակների հետ կապված քննարկումներ են գնում: “Մենք այնքան շատ մարդ ունենք, որ կարող է եւ արժանի է ԱԺ-ում ներկայացնել ժողովրդի` մեզ քվեարկած հատվածը եւ մեր կուսակցությունը: Այստեղ մենք պրոբլեմ չենք տեսնում”:

Henaran.am –ի ճշտող հարցին, թե ինչ կամ ո՞ւմ նկատի ուներ Վահան Հովհաննիսյանը, երբ հայտարարեց, որ ՀՅԴ-ն ցուցակները կկազմի առանց միջամտության, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց.”Թերթերի հրապարակած ցուցակները` կեղծ կամ ճշմարտությանը մոտեցող, մեզ վրա չեն կարող ազդել, ես դա ի նկատի ունեի, որովհետեւ էն մյուսը, ինչ Դուք ակնարկում եք, ուրիշ քաղաքական ուժերը բացառված է”:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը  չպատասխպանեց այն հարցին, թե ո՞վ կգլխավորի ՀՅԴ համասնական ցուցակը, նշելով, որ ցուցակն ամբողջական փաստաթուղթ է եւ ճիշտ չի համարում դրա առանձին հատվածները քննարկելը: Հարցին` դո՞ւք կգլխավորեք, թե ՞ Հրանտ Մարգարյանը,  Վահան Հովհաննիսյանը պատասխանեց` չգիտեմ, կտեսնենք:

Նա ասաց նաեւ, որ ՀՅԴ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի, եթե իրենց չհաջողվի վերացնել մեծամասնական համակարգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ