23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը հույժ գաղտնի` օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Աշոտ Մինասյան

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ Սիսիանում ընկերական օպերատիվ հույժ գաղտնի խորհրդակցություն է անցկացրել մի քանի հոգու հետ, որոնց խոսքը Սիսիանում  “անցնում” է:

Հավաքին Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ ՀՀԿ-ի Սիսիանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը: Վերջինս Սիսիանի մաքսատան տնօրենն է:

Երկրապահ Աշոտ Մինասյանի վարկանիշը վերջերս ընկել է: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` անցած տարի մարտին Սիսիանում կայացած մի քեֆի ժամանակ երկրապահ Աշոտը գինովցել էր եւ ատրճանակ պահելով կանանց վրա` անվայել խոսքերով ստիպել պարել:

Նրան փորձել է սաստել Սիսիանի դատախազը, սակայն Աշոտ Մինասյանը վեճի էր բռնվել նաեւ նրա հետ: Միաջադեպը հարթել էր Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Նշենք, որ Աշոտ Մինասյանը հերքում է, որ նման միջադեպ է եղել ու ժամանակին դրանք ստահոդ տեղեկություններ է որակել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ