20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավստրիան եւ Սլովակիան կապող կամուրջն առաջարկել են անվանել Չակ Նորիսի անունով

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գտնվող հետիոտների եւ հեծանվորդների համար նախատեսված կամուրջն առաջարկել են անվանել մարտաֆիլմերի դերասան Չակ Նորիսի անունով: Քվեարկությունն անց է կացվում ինտերնետում: “Չակ Նորիսի կամուրջ” տարբերակն առաջատարն է մյուս անվանումների շարքում:

Ցանկում մի շարք այլ անուններ կան: Օրինակ` սլովակներին առաջարկում են կամուրջն անվանել ավստրիական դքսուհի Մարիա Թերեզայի, Դեւինսկա գյուղի կամ սլովակ քաղաքական գործիչ Վլադիմիր Մեչյարի պատվին: Քվեարկությունը կտեւի մինչեւ 2012-ի ապրիլը, որից հետո քաղաքական գործիչները կքննարկեն արդյունքները եւ կորոշեն` ինչպես անվանել կամուրջը, որը գտնվում է Մորովա գետի վրա: Այն  միացնում է Ավստրիան եւ Սլովակիան:

Ինչպես նշում է “Reuters”-ը, Սլովակիայում շատ հայտնի են Չակ Նորիսի մասին կատակները: Եվ ոչ միայն այս երկրում: Պարզվում է, որ դերասանը  ինտերնետային կատակների հայտնի հերոս է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ