28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանական մամուլը` Ադրբեջանի եւ Գերմանիայի կուսակցություններից մեկի կապի մասին

image_1069

Հովանավորական շահախարդախ գործարք` ՔԴՄ-ի բադեն-վյուրթթեմբերգյան երկրամասային կազմակերպությունում: Ադրբեջանը համաֆինանսավորում է ՔԴՄ երիտասարդական կազմակերպության երկրամասային համագումարը:

Երբ Բադեն-Վյուրթթեմբերգի երկրամասային ՔԴՄ-ի երիտասարդական կազմակերպության 11500 անդամներն օրերս ծանոթացան նոյեմբերի 10-ին կայանալիք երկրամասային համագումարին մասնակցելու հրավերի տեքստին, ոմանք քիչ չզարմացան: Քանի որ երկրամասային կազմակերպության ղեկավար Նիկոլաս Լյոբելը շուրջ 300 պատվիրակներին եւ 200 հյուրերին քառագույն ծանուցաթերթիկով հրավիրում էր Բուլդեսլիգայի TSG 1899 Հոֆֆենհայմ ֆուտբոլային ակումբի Հռենոս-Նեքար մարզադաշտ:

Ֆուտբոլային օպերայի անմիջապես կողքին շողշողում էր Ադրբեջանի ուսանողական ցանցի խորհրդանշանը, որի “սիրալիր աջակցությամբ” կարող է տեղի ունենալ երկրամասային համագումարը: Ոմանք մտածում էին, թե ճիշտ չեն կարդացել. ուսանողական ինչ-որ կազմակերպություն կուսակցական համագումարի գլխավոր հովանավո՞ր: Մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական սկզբունքների հարցում հենց վաստակ չունեցող Ադրբեջա՞նից: Այստեղ ինչ-որ մեկն իրեն վատ կատա՞կ է թույլ տվել:

Պատվո հյուպատոս Օթթո Հաուզերն անակնկալի է եկել:

Ավելի շուտ` ոչ: Ինչպես ցույց տվեց Շտուտգարթեր ցայթունգի (Stuttgarter Zeitung) անցկացրած հետաքննությունը, 1990-ական թվականների սկզբից նախագահ Իլհամ Ալիեւի կլանի կողմից ինքնակալորեն կառավարվող նախկին խորհրդային հանրապետության ուսանողական ցանցը ՔԴՄ երիտասարդական կազմակերպության երկրամասային համագումարի առնվազն ֆինանսավորողներից մեկն է: Այդ ինչպե՞ս: Երիտասարդական կազմակերպության անդամներից մի քանիսը ենթադրում են, որ այդ գործարքի հեղինակը Բունդեսթագի նախկին ՔԴՄ պատգամավոր Օթթո Հաուզերն է Էսսլինգենից, ով Հելմութ Քոհլի կանցլերության ամենավերջին շրջանում կարճ ժամանակով եղել է կառավարության խոսնակը: 2010 թվականի ապրիլի 20-ից Հաուզերը Շտուտգարթում հանդիսանում է Ադրբեջանի պատվո հյուպատոսը:

Կասպից ծովի եւ Կովկասյան լեռների միջեւ ընկած, նավթի եւ գազի պաշարներով հարուստ երկրի բոլոր մանրամասներին սովորաբար տեղյակ Հաուզերը Շտուտգարթեր ցայթունգի կողմից ներկայացված գործի էության առնչությամբ ձեւացնում է, թե “միանգամայն անակնկալի է եկել”: “Ես այդ մասին ոչինչ չգիտեի”,-ասում է Հաուզերը: Բայց նա այդ ամբողջ գործընթացում ոչ մի վատ բան չի էլ տեսնում: “Եթե ուսանողական ցանցը հանդես է գալիս որպես երիտասարդական կազմակերպության հովանավոր եւ այնտեղ ստենդ է դնում եւ գովազդում իրեն, ապա դա նրա բարի իրավունքն է”,-գտնում է ցանցարարը: Ըստ Հաուզերի, այդ կազմակերպությունը բոլոր նկատառումներով կասկածի տեղիք չի տալիս: “Դրանք երիտասարդներ են, տեղեկատվական տնտեսագետներ, ճարտարագետներ, ովքեր սերում են Ադրբեջանից եւ հիմա ուսանում են ամբողջ աշխարհում”: Երիտասարդների միջեւ քաղաքական փոխանակումները ցանկալի են եւ դատապարտելի չեն, այսպես է պարզաբանում Օթթո Հաուզերը: Բայց ամբողջ աշխարհում շուրջ 300 անդամ ունեցող ուսանողական ցանցը, թերեւս, անկախ չէ: Այն հիմնականում ֆինանսավորվում է, ինչպես եւ Հաուզերն է ընդունում, նավթի եւ գազի ադրբեջանական պետական “Սոկար” կոնցեռնի եւ “մի քանի այլ ձեռնարկությունների” կողմից:

Ցանցը, թերեւս, հազիվ թե անկախ է:

“Էմնըսթի Ինթերնեյշնըլ” (Amnesty International) գերմանական կազմակերպությունը (Բեռլին) այդ ցանցը բնութագրում է ամեն կերպ, բայց ոչ` պետությունից անկախ. “Եթե այն կառավարություն քննադատող կազմակերպություն լիներ, ապա դրա անդամները հավանաբար պետք է հետապնդվեին”,-ասաց գերմանական կազմակերպության ներկայացուցիչը: Քանզի այդ երկրում մարդու իրավունքների եւ մամուլի ազատության հարցերում շատ առաջ չեն գնացել: “Էմնըսթի Ինթերնեյշնըլի” կոռուպցիոն սանդղակում Ադրբեջանը 183 պետությունների մեջ զբաղեցնում է 143-րդ տեղը: Մամուլի ազատության մասով երկիրը 179 պետությունների մեջ զբաղեցնում է 162-րդ տեղը: “Էմնըսթի Ինթերնեյշնըլը” դժգոհում է, որ կառավարության նկատմամբ քննադատական դիրքորոշում ունեցող կազմակերպությունները հետապնդվում, իսկ ընդդիմադիրները բացահայտ անհիմն մեղադրանքներով ձերբակալվում են, եւ արվում է այնպես, որ նրանք զրկվում են իրենց աշխատանքից:

ՔԴՄ-ի բադեն-վյուրթթեմբերգյան երկրամասային կազմակերպությունն անակնկալի է եկել:

“Նախկինում մենք էինք հոգում մեր երկրամասային համագումարի ծախսերը, ախր, բավարար չափով փող կա՛”, -ասում է երիտասարդական կազմակերպության բաձրաստիՃան մի ներկայացուցիչ: Ըստ նրա, երկրամասային կազմակերպության միայն ներկայիս, արդեն վաղուց քննադատության թիրախ դարձած ղեկավար Նիկոլաս Լյոբելն է հովանավորության հարցն ընդլայնել: Ակնհայտ է, որ այս անգամ ստադիոնի հովանավոր “Վիրզոլ”-ի կողքին միայն ադրբեջանցիներն են հայտնվում: Դրանից առաջ եղել են բազմաթիվ հովանավորներ:

Անակնկալի եկած է ներկայանում նաեւ մայր կուսակցությունը: Ո՛չ ՔԴՄ-ի բադեն-վյուրթթեմբերգյան երկրամասային կազմակերպությունն է ասում, ո՛չ էլ մամուլի գրասենյակը, թե ինչ-որ բան իմացել են հովանավորության մասին: Իրենք երիտասարդության կազմակերպությանն “այժմ խնդրել են պարզաբանումներ եւ տեղեկություններ տալ”:

Երիտասարդական կազմակերպության ղեկավար Լյոբելն է կրում այդ ներգրավման պատասխանատվությունը:

Այդ ներգրավման համար պատասխանատվությունը կրում է երիտասարդական կազմակերպության ղեկավար Լյոբելը: Բայց Շտուտգարթեր ցայթունգի այն հարցի առնչությամբ, թե ինչպես բացատրել նման համագործակցությունը եւ Ադրբեջանից տրամադրված ֆինանսական հատկացման այդպիսի չափը, 26-ամյա գործիչը լռում է: Այդ ուսանողական ցանցն ընդամենը “մեկն է բազմաթիվ հովանավորներից”, հայտնում է նա: Ըստ Շտուտգարթեր ցայթունգի տեղեկությունների, երիտասարդական կազմակերպության վրա համագումարը նստում է առնվազն 10000 եվրո: Երիտասարդական կազմակերպության ներսում եւս Լյոբելին մատնանշել են այդ խնդրահարույց ներգրավման հանգամանքը, սակայն նա անուշադրության է մատնել այդ տարակուսանքները:

Մի քանի պահանջների (օրինակ, կենսաթոշակը` 70 տարեկանից, երկրամասում ուսուցիչների աշխատատեղերի կրճատում, երկրամասի նախկին ղեկավար Մափփուսի եւ Աննեթթե Շավանի հասցեին արված սուր քննադատություն) պատճառով խաղից դուրս եկած իրավաբանության ուսանողը հիմա պայքարում է իր քաղաքական գոյատեւման համար: Երկրամասային համագումարին որպես նրան մրցակից առաջադրվել է 31-ամյա փաստաբան Մարիա-Լենա Վայսի թեկնածությունը: Ըստ այդմ, իրեն ուղղված հարցերը նա որակում է իբրեեւ “նոր հարձակումներ իմ դեմ”: Նա «ցնցված է, թե ի՜նչ զանգվածեղությամբ են այստեղ ցեխ նետում` անձամբ ինձ վնասելու նպատակով”:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ