29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լոս Անջելեսում կայացել է “Օսկարի” 84-րդ մրցանակաբաշխությունը /ֆոտո//վիդեո/

image_10537

kodakmeryl streepԼոս Անջելեսի “Kodak” թատրոնում կայացել է “Օսկար“-ի 84-րդ մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել “Արտիստ” ֆրանսիական ֆիմը`  նկարահանված 20-րդ դարասկզբի համր կինոյի ոճով: Ֆիլմի ռեժիսոր Միշել Խազանավիչուսը տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել: Ֆրանսիացի ռեժիսորին առաջինը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Twitter-ի իր էջում: Նախագահի շնորհավորանքին է արժանացել նաեւ դերասան Ժան Դյուժարդեն, որը “տղամարդու լավագույն դեր” անվանակարգում է հաղթող ճանաչվել` կրկին “Արտիստ” ֆիլմում իր դերակատարման համար: Ֆիլմը դարձել է մրցանակբաշխության գլխավոր իրադարձությունը` արժանանալով 5 “Օսկարի“:

“Լավագույն դերասանուհի” անվանակարգում առաջատարն է Մերիլ Սթրիփը` “Երկաթե տիկին” ֆիլմում Մարգարեթ Թետչերին մարմնավորելու համար:

“Լավագույն արտասահմանյան ֆիլմը” իրանական “Նադերի եւ Սիմինի բաժանումը” ֆիլմն է:

5 արձանիկի է արժանացել Մարտին Սկորսեզեի “Ժամանակի պահապանը” ֆիլմը:

Իր 4-րդ “Օսկարին” է արժանացել Վուդի Ալենը` “Կեսգիշերը Փարիզում” ֆիլմի յուրօրինակ սցենարի համար:

http://youtu.be/Vo_52I5JT5Q

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ