20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

13 հարց եւ 2 միջազգային պայմանագիր. ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Քննարկվեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ  փետրվարի  27-ից մարտի 1-ը  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին  որոշումների նախագծերը:

ԱԺ տասնմեկերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել  են  13 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 119 հարց, այդ թվում` 17 միջազգային  պայմանագիր:

ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի  27-ից մարտի 1-ը  ԱԺ նիստերի օրակարգի մասին  որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 27-ի նիստում:

Henaran.am-ին փոխանցում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ