19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն թակեց դուռս` “նիսյա” խոստումներ …

Կիրակի` երեկոյան, բացելով բնակարանիս դուռը եւ տեսնելով անծանոթ կնոջը` մտածեցի հերթական կրոնական կազմակերպությունից է: Բայց վերջինս ասաց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից է, եւ փորձում է ճշտել, թե ում եմ քվեարկելու մայիսի 6-ին:

Իմ այն հարցին, թե շուտ չէ արդյոք նման հարցով դիմելը, կինն ասաց, որ իրեն ընկերուհին է խնդրել աշխատելու ԲՀԿ-ի համար, եւ երկու շենք մտնելով` պիտի ստուգի բնակիչների տրամադրվածությունը: Ասաց, որ իրեն դրա համար վճարելու են, ու խորհուրդ տվեց, ասել, որ ԲՀԿ-ին եմ քվեարկելու:

“Տղա ջան, ասում են, ով ԲՀԿ-ին քվեարկի,  նրա համար լավ ա լինելու”,-հորդորեց կինն ու գրեց անունս: Բայց երբ ասացի, որ ես դեռ չեմ կողմնորոշվել, թե ում եմ քվեարկելու` ջնջեց տետրից: “Ով քվեարկում է ԲՀԿ-ին` նրա անունն եմ գրում, էդպես են ասել”,-ասաց:

Ի դեպ, տիկինն ասաց, որ մարդիկ կամ դուռը չեն բացում, բացողներն էլ ասում են, որ դեռ չգիտեն ում են ընտրելու:

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ