20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոջալուով Ադրբեջանը քողարկում է Մարաղայի հայերի սպանդը. Բակուր Կարապետյան

 

‘’20 տարի է Ադրբեջանը ապատեղեկատվական սուտ քարոզչական պատերազմ է վարում ՀՀ-ի եւ ԼՂՀ դեմ` փորձելով Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած ցեղասպանություն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նրա խոսքով` հիմա էլ Ադրբեջանը շուրջ 50 երկրներում տարաբնույթ քարոզչական միջոցառումներ է  կազմակերպում  Խոջալուի հետ կապված: Կարապետյանի խոսքով` ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ Խոջալուի դեպքերի արդյունքում 613 հոգի է զոհվել եւ անհայտ կորել է 150 հոգի:

Բանախոսի խոսքով` Ադրբեջանը փորձում է սրանով քողարկել Մարաղայի հայերի ջարդերը:

Խոջալուի դեպքերի ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովի խոսքով` 1992 թ. փետրվարի 26-ի գիշերը սկսվեց կրակակետը ոչնչացնելու գործողությունը, միեւնույն ժամանակ երկու միջանցք թողնելով բնակչության հեռանալու համար, առաջինը` Ասկերանով Աղդամ, երկրորդը` Նախիջեւանիկ գյուղով` Աղդամ:

Սակայն գիշերն ադրբեջանական կողմը նկատել է շարժում: Մտածելով, թե  հայկական կողմը պատրաստվում է հարձակման, սկսել  է փոխհրաձգություն փախստականների վրա, որոնց մեջ եղել են նաեւ զինվորականներ, ովքեր  էլ իրենց հերթին, չհասկանալով ինչ է կատարվում, պատասխան կրակ են արձակել: Առավոտյան ադրբեջանական կողմը, հասկանալով ինչ է կատարվել,  հայրենակիցների դիակները տեղափոխել է :

ԴիակներՆ այլանդակելով` Ադրբեջանը  հայտարարել է, որ հայկական կողմն է արել այդ վայրագությունները, այն դեպքում, երբ  հայերը չէին կարող նման բան անել, քանի որ հայկական դիրքերը եղել են բավականին հեռու:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ