19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Scorpions”-ը հավելյալ համերգ կունենա Մոսկվայում /վիդեո/

“Scorpions” խումբը ապրիլին համերգ կունենա Մոսկվայում: Համերգը կազմակերպվել է խմբի` “հրաժեշտի շրջագայության” շուրջ երկրպագուների ստեղծած խառնաշփոթի պատճառով:

Ավելի վաղ հայտնի էր, որ խումբը 2 համերգ կունենա Մոսկվայում` “Կրոկուս Սիթի Հոլ”-ում` ապրիլի 26-ին եւ 27-ին: Հավելյալ համերգը եւս տեղի կունենա նույն վայրում ապրիլի 29-ին: “Scorpions”-ի 3 համերգն էլ եզրափակիչ շրջագայության մի մասն են, որն ստացել է “Final Sting” անունը: նույն շրջագայության շրջանակներում խումբը ելույթներ կունենա նաեւ ռուսական մի քանի քաղաքներում:

Ենթադրվում է, որ շրջագայությունը կավարտվի 2012-ի վերջին կամ գուցե 2013-ին, որից հետո խումբը ծրագրում է ավարտել իր կարիերան: “Sting in the Tail” կոչվող սկավառակը, որը “Scorpions”-ի 17-րդ եւ վերջին ստուդիական ալբոմն է, թողարկվել է 2010-ի մարտին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ