29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

5-ամյա Միլենայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը շարունակվում է. մեղավորը հերթապահ բժի՞շկն էր

image_10504

Կոտայքի մարզպետարանի  եւ առողջապահության նախարարության հանձնաժողովները դեռ չեն ավարտել ուսումնասիրությունները` հունվարի 26-ին հիվանդանոցում մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի գործի առնչությամբ:

Հիշեցնենք, որ աղջկա նշագեղձերը հեռացնելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից, սակայն նա արյունահոսել է, եւ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Աղջկան վիրահատած 33-ամյա բժիշկ Հայկ Աֆյանը աշխատանքի մեջ է, նրա կարճատեւ արձակուրդը ավարտվել է

Վարկած կա, որ երբ փոքրիկին հիվանդանոց են տարել, նրան վիրահատած բժիշկը աշխատանքի չէր եւ Երեւանում էր: Հրազդանցիների պատմելով, հերթապահ վիրաբույժը հրաժարվել է օգնություն ցույց տալ` ասելով, որ տանեն այն բժշկի մոտ, ով կատարել է վիրահատությունը: Ուշացման պատճառով էլ հնարավոր չի եղել երեխայի կյանքը փրկել:

Կոտայքի մարզպետարանի առողջության եւ սոցապահովության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հերթապահ բժիշկը եղել է վիրաբուժական բաժնամունքի վարիչ Էդիկ Մելիքյանը, ով հնարավոր չէ նման բան ասած լինի: “Գիտեք, հանձնաժողովը զրուցել է նաեւ նրա հետ:

Վիրաբույժի պատմելով, երեխային մահացած են բերել: Սակայն էլի եմ ասում` ամեն ինչ արվել է, եւ ընդունարանում հերթապահ բժշկից բացի այլ աշխատողներ էլ կային, ովքեր վկայում են, որ բուժօգնություն ցուցաբերվել է”,-ասաց տիկին Մարտիրոսյանը: Ի դեպ, նա զրուցել է նաեւ աղջնակի ծնողների հետ, եւ նշեց, որ ընդհանուր առմամբ ակնհայտ դժգոհություն ժիշկներից չկար:


KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ