19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հյուսթոնի նախկին ամուսինը գիրք կհրատարակի նրա մասին /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը երգչուհու հուղարկավորությունից հետո   հայտնել է, որ որոշել է հրատարակել երգչուհու մասին գիրքը, որը գրել է 4 տարի առաջ: Գիրքը պատմում է նրանց համատեղ կյանքի մասին:

Սկանդալային երգիչ Բոբի Բրաունը, որին Հյուսթոնի ընտանիքը մեղադրեց երգչուհու մահվան մեջ, հավանաբար որոշել է մեծ գումարներ վաստակել նախկին կնոջ հաշվին` գիրքը հրատարակելով նրա մահվանից հետո, քանի որ մի քանի տարի առաջ  այն դժվար թե ուշադրություն գրավեր` կապված Հյուսթոնի կարիերայի անկման հետ:

Գրքի թողարկման համար կարող է խոչընդոտ հանդիսանալ գաղտնիության մասին համաձայնությունը, որը Բրաունը ստորագրել է Հյուսթոնի հետ ապահարզանից հետո: Սակայն ռեփերի մտերիմները պնդում են, որ նա մտադիր է “հարթել իրավիճակը”:

Ուիթնի Հյուսթոնը մահացավ փետրվարի 11-ին “Բեւերլի Հիլզ” հյուրանոցում: Երգչուհին ընդամենը 8 տարեկան էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ