20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գագիկ Մելիքյան` կոալիցիան մեծամասնականով պայմանավորվածություն չունի. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ՀՀԿ  խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձել է ներկոալիցիոն հարաբերություններին:

“Հենց այն, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը առանձին ընտրացուցակներով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ դատապարտելի են հայտարարել քարոզչական անպատշաճ հնարքներ կիրառելու գործելաձեւը, լավագույնս են հաստատում, որ կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր համակիրների բանակը, իր ընտրազանգվածը եւ վստահ է, որ հաջողության է հասնելու: Սա քաղաքական ողջունելի քայլ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ կոալիցիոն հուշագիրը եւ բոլոր փոխհամաձայնությունները ուժի մեջ են մնում:

Բնականաբար նախընտրական մրցակցություն է լինելու, սակայն մենք չենք փորձելու քաղաքական էժան ու կեղծ դիվիդենտներ շահել՝ մեկս մյուսին քննադատելու կամ վատաբանելու միջոցով:

Ես այս պայմանավորվածությունը համարում են քաղաքական մշակույթի բարձր ու ընդօրինակելի աստիճան: Հավատացած եմ, որ քաղաքական հանդուրժողականության դիրքերից եւ սեփական աշխատանքը ներկայացնելու միջոցով վարվող ընտրական մրցակցությունը շատ ավելի օգտակար կլինի, որպեսզի ժողովուրդը կարողանա ճշգրիտ ու համոզված ընտրություն կատարել”,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Ըստ Գ. Մելիքյանի,  կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու կամ նոր հայտարարություն անելու որեւէ անհրաժեշտություն չկա: Ավենին,  նման ո’չ մտադրություն, ո’չ էլ քննարկում կա:

“Չեմ էլ կարծում, թե կարող են լինել այնպիսի զարգացումներ, որ նման անհրաժեշտություն առաջանա: Իսկ կոալիցիոն համագործակցությունը կշարունակվի առնվազն մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը”,-“Հայոց աշխարհին” ասել է հանրապետական պատգամավորը: Վերջինս նաեւ ասել է, որ մեծամասնական առաջադրումների շուրջ կոալիցիոն պայմանավորվածություններ չկան:

“Սակայն այս պարագայում, անկախ այն բանից, թե ովքեր կառաջադրվեն, թերեւս անհրաժեշտ կլինի պահպանել քաղաքակիրթ քաղաքական մրցակցության ընդհանուր չափանիշները: Միանգամայն կանխատեսելի է, որ նույն ընտրատարածքում կարող են մրցակցության ու ընտրապայքարի մեջ մտնել Հանրապետականի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի, նաեւ այլ թեկնածուներ”,-զրույցը եզրափակել է Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ