19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համբուրգում 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիների ռումբ է հայտնաբերվել

Համբուրգի դպրոցներից մեկի տակ գտնվող տարածքում հայտնաբերվել է 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիների ավիացիոն ռումբ:

Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, այն հայտնաբերվել է քաղաքի այդ տարածքում անցկացվող շինարարական աշխատանքների ժամանակ: Մոտակա շենքերից գրեթե 600 մարդ է էվակուացվել` կապված վտանգավոր իրավիճակի հետ:

Ինչպես պարզել են տեղի իրավապաշտպան մարմինները, 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբն ընկնելիս մասնատվել է, ընդ որում` առանձնացել է նաեւ պայթուցիկ նյութեր պարունակող մասը:

Պատերազմի տարիներին Համբուրգի վրա 70 օդային հարձակում է եղել` մասամբ բրիտանական օդային ուժերի կողմից: Այդ հարձակումների արդյունքում Գերմանիայի ամենամեծ նավահանգստային քաղաքը 1943-ին գրեթե ամբողջությամբ ավերված էր: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավորները` վիրավորվեցին, ավելի քան միլիոն քաղաքացիներ անտուն մնացին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ