16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն որպես իշխող կուսակցություն` պարտավորություն ունի. 168 ժամ

ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է եւ պարտավոր է իր շարքերի հետ քննարկել անցած 5 տարիների արդյունքները, միեւնույն ժամանակ, այն առաջնահերթությունները, որոնք անպայման պետք է ներառվեն նախընտրական ծրագրում: Ժողովրդավարական կանոն է, որ կուսակցությունն իր ծրագիրը մշակելիս անպայման պետք է հաշվի առնի շարքերի առաջարկությունները, դիտողությունները, որովհետեւ այդ շփումները հնարավորություն են տալիս բացահայտել մեր ուժեղ եւ թույլ կողմերը:

Պետք է արձանագրենք, որ մեր այս հանդիպումները վերածվեցին ոչ միայն կուսակցական, այլ նաեւ ժողովրդային քննարկումների, որովհետեւ մարզերում դրանց մասնակցում էին նաեւ հասարակական գործիչներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր նույնպես ուգում էին իրենց առաջարկները ներկայացնել մեր աշխատանքային խմբին:

Այնպես որ, դա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե որոնք պետք է լինեն մեր առաջնահերթությունները, որոնք են այն հարցերը, որ մտահոգում են մեր կուսակցության շարքերին եւ մեր քաղաքացիներին”,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով “168 ժամ” թերթի այն հարցին, թե Նախարարների եւ ՀՀԿ անդամ պատգամավորների հետ Ձեր այցերը տարբեր մարզեր, հանդիպումները ՀՀԿ տարածքային կառույցների եւ ընդհանրապես մարդկանց հետ արդյո՞ք դրանք պաշտոնապես սահմանված ժամկետից շուտ նախընտրական PR ակցիաներ չեն: Վարչապետը նշել է, որ  նման այցերը հակասություն չեն ստեղծի ՀՀԿ վերնախավի հետ, քանի որ բոլոր այդ հարցերը քննարկվում են ՀՀԿ ԳՄ նիստերում :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ