19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդարանը հարգեց Սումգայիթի զոհերի հիշատակը

Խորհրդարանն այսօրվա նիստն սկսեց երեկ քննարկված մի շարք օրինագծերի քվեարկությամբ:  Նիստին գրանցվել է 93 պատգամավոր:

Մինչ երեկ սկսված “Արտակարգ իրավական ռեժիմի մասին” օրինագծի քննարկումը շարունակելը, վարման կարգի վերաբերյալ հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` հիշեցնելով Սումգայիթի ողբերգության օրվա մասին:

“Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ հայտարարեց.” Իհարկե, բոլորիս հիշողության մեջ են այդ օրերը և ոճրագործությունը կատարվեց մեր հայրենակիցների նկատմամբ: Առաջարկում եմ մեկ րոպես լռությամբ հարգել նրանց հիշատակը”:

Զոհերի հիշատակը հարգելուց հետո խորհրդարանականաններն անցան նախագծի քննարկմանը: Հարցի հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շարունակեց ներկայացնել նախագիծը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ