20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանրային խորհուրդը մտահոգ է

Այսօր ԳԱԱ-ում Հանրային Խորհուրդն ամփոփ ներկայացրեց 2011թ գործունեությունը: Հանրային Խորհրդի նիստերում 2011թ քննարկվել են հրատապ  հարցեր` նվիրված Երևան քաղաքի ներկա վիճակին և ապագա զարգացմանը, բնապահպանական խնդիրներին, ներքաղաքային տրանսպորտին,  Ա.Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի հետագա ճակատագրին,կենսաչափական անձնագրերին,  ընտանիքի տարի հայտարարելուն, հեռուստառադիոեթերի մշտադիտարկմանը,  ՀՀ-ում ժողովրդագրական վիճակին և նրա բարելավմանը եւ շատ այլ կարեւոր հարցեր:  2011թ Հանրային խորհուրդը ստացել է 322 գրություն, դիմումներ և առաջարկություններ:

ՀԽ հանձնաժողովներին վերահասցեագրված թվով ամենաշատ դիմումներն ու առաջարկությունները վերաբերել են պետաիրավական ոլորտին, բնապահպանական հարցերին ու ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերին:

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը փաստեց, որ խորհուրդը մտահոգված է Հայաստանում մենաշնորհային տնտեսության առկայությամբ, ինչը բերում է անհիմն գնաճ եւ խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Հանրային Խորհրդի բոլոր անդամները փաստեցին, որ  դատական համակարգին անհրաժեշտ են  արմատական փոփոխություններ, ոչ բարվոք վիճակ է հանքահումքային արդյունաբերությունում, անհրաժեշտ է վերանայել դպրոցական դասագրքերի հարցը:

‘’Հանրային Խորհուրդը մտահոգված է նաեւ ազգային նկարագիրը խաթարող հեռուստաեթերի աղտոտվածության, հայերեն լեզվի օրեցօր խորացող աղավաղումների, անիմաստ եւ մշակութային արժեք չներկայացնող հաղորդումների մակարդակով եւ բովանդակությամբ’’,- ասաց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով` Հանրային Խորհրդի գործունեության  եւ նրա արդյունքների վերլուծությունը հուշում է, որ աշխատանքների արդյունավետությունը էապես կարող է բարելավվել, եթե հստակեցվեն Հանրային Խորհրդի եւ պետական իշխանության մարմինների միջեւ գործառնական հարաբերությունները:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին Հանրային Խորհրդի ներգրավվածության ձեւաչափին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ քանի որ Հանրային Խորհուրդը քաղաքական մարմին չէ, եւ օժտված չէ ընտրությունների մոնիտորինգ անցկացնելու լիազորություններով, հետեւաբար այդ խնդիրը լավագույնս կարող են լուծել քաղաքական կուսակցությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ