24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իննհարկանի շենքի շքամուտքը պայթել է. կան տուժածներ /վիդեո/

ՌԴ Աստրախան քաղաքում ավերվել է իննհարկանի շենքի մի շքամուտքը, հաղորդում է “KM.RU”-ն:

Սկզբում պայթյուն է լսվել, որից հետո փլվել է շքամուտքը: Ականատեսների խոսքով` փլվել է առաջին 3 հարկը, իսկ հետո, երբ սկսել են տուժածներին օգնություն ցույց տալ, փլվել է նաեւ մնացած մասը` 4-9-րդ հարկերը: Ընդ որում, ԱԻՎ աշխատակիցները կարծում են, որ ներկա պահին վտանգ կա, որ շենքի վերին հարկերից բետոններ կարող են ընկնել:

ԱԻՎ-ի տվյալներով` 13  մարդ անհետ կորած է համարվում, որոնց թվում բնակելի շենքի 11 բնակիչ եւ շենքի առաջին հարկում տեղակայված խանութի 2 աշխատակից: Փրկարարները փլատակների տակից 12 մարդ են հանել, որոնց թվում` 2 երեխա: 7 մարդ, որոնց գտել են նկուղներից, հոսպիտալացվել են:

Ըստ պաշտոնական տվյալների` պայթյունի պատճառ է դարձել կենցաղային գազի պայթյունը շենքի առաջին հարկում: Դեպքի կապակցությամբ գործ է հարուցվել` “անվտանգության կանոները խախտելու”  ՌԴ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով:

http://youtu.be/r7Dz0oikM80

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ